ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ռոնալդուն ընդունել է իր մեղքը

Ռոնալդուն ընդունել է իր մեղքը
25.01.2019 | 12:58

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուն ընդունել է 2011-2014 թթ. հարկերից խուսափելու իր մեղքը և համաձայնել է 23-ամսյա կալանքին: Իսպանական օրենքներով խաղացողն այդ պատիժը չի կրի բանտային ռեժիմում, քանի որ այն չի գերազանցում երկու տարվա ժամկետը: Բացի պատժի պայմանական կրումից, պորտուգալացին պարտավոր է մուծել 19 միլիոն եվրոյի տուգանք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ